Կորոնավիրուս Տեսանյութեր Քաղաքականություն 

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր իրավիճակում ինչպես են հայերը տարբեր երկրներում դիմակայում առկա մարտահրավերներին

analitik.am

 

 

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։

ՀԲԸՄ-ն խոշորագույն հայկական հասարակական կազմակերպություն է աշխարհում և իր ներկայացուցչություններն ունի ավելի քան 30 երկրներում:

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր իրավիճակում ինչպես են հայկական գաղթօջախներն ու հայերը տարբեր երկրներում դիմակայում առկա մարտահրավերներին:

Այս համատեքստում քննարկվել է նաև, թե ինչպես կարող են առավել արդյունավետ օգտագործվել Հայկական բարեգործական ընդհանուր միության հնարավորությունները Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից