Հայաստան Քաղաքականություն 

Նոր որոշում է ստորագրվել

analitik.am

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 159-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «նախարար Ռուստամ Բադասյանին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 1481-Ա որոշման մեջ «Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «Քրիստինե Գրիգորյանին» բառերով»,-ասված է որոշման մեջ:

 

Նույն շարքից