Իրավական Կորոնավիրուս Հասարակություն 

Բնակարաններից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում․ Ոստիկանությունը դիմում է քաղաքացիներին

analitik.am

ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես և մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը հորդորում է՝

- խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.

- բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.

- խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն»։

Նույն շարքից