Կորոնավիրուս Հասարակություն 

Գործարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ՝ Covid19.gov.am

analitik.am

Գործարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակը՝ Covid19.gov.am կայքը: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

«Կայքն արտակարգ դրության պայմաններում տեղեկատվություն ստանալու հիմնական ռեսուրսն է լինելու: Շուրջօրյա թարմացվող տեղեկատվություն է տեղադրվելու կորոնավիրուսի կանխարգելման, բուժման պետական միջոցառումների վերաբերյալ: Ներկայացվելու են համապատասխան լրահոս, պարետի բոլոր ցուցումներն ու որոշումները»,- ասաց Ս. Քրմոյանը:

Նույն շարքից