Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանի 13-ամյա դուստրը սովորական ավտոմեքենայով վարել է սովորում. Արդյո՞ք վարչապետը տեղյակ է /Տեսանյութ/

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրտսեր դուստրը՝ Շուշան Փաշինյանն Ինսթագրամի իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ավտոմեքենա վարել սովորում: Տեսանյութում կարծես լսվում է նաև Աննա Հակոբյանի ձայնը, ինչպես նաև Մարիամ Փաշինյանի հորդորը:

Ավտոմեքենան «Նիսսան» մակնիշի է: Ամենայն հավանականությամբ, այն վարչապետի ընտանիքին պատկանող հայտնի «Քաշքայ»-ն է, որով երկրի ղեկավարն ընտանիքի անդամների հետ «փախուստի էր դիմել»: Ավտոմեքենայի մեջ է նաև Արփի Փաշինյանը, ում ձայնն է լսվում:

Նշենք, որ Շուշան Փաշինյանը ծնվել է 2007 թվականին, նա 13 տարեկան է (Ըստ Վիքիպեդիայի տվյալների): Ավտոմեքենան, եթե վերոնշյալ ավտոմեքենան է ու հատուկ սարքավորումներ չունի, դա անվտանգության հետ կապված խնդիրներ է առաջացնում:

Արդյո՞ք վարչապետը տեղյակ է:

Տեսանյութն՝ այստեղ

 

 

Նույն շարքից