Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Խոսնակը հաստատել է, որ Շուշան Փաշինյանն ավտոմեքենա վարել սովորում էր «Nissan qashqai»-ով. Մեքենայում եղել է նաև նրա մայրը /տեսանյութ/

analitik.am

Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Համացանցում տարածվող տեսանյութի առնչությամբ։

Շուշան Փաշինյանը մեքենա վարել սովորում էր կառավարական առանձնատան տարածքում։

Նրա կողքին նստած էր մայրը՝ Աննա Հակոբյանը։

Ինչ վերաբերում է մեքենայի մակնիշին, ապա Շուշանը վարում էր ընտանիքին պատկանող Nissan qashqai մեքենան։

Մեքենայում եղած բոլոր անձինք կապել էին ամրագոտիները:

Վարելու ընթացքում ոչ մի անձ կամ կենդանի չի տուժել»։

 

Նույն շարքից