Կորոնավիրուս Հասարակություն 

Արցախում մեկ ամսով չեղարկվել կամ անժամկետ հետաձգվել են բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները

analitik.am

 

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը

✅ ս.թմարտի 16-ից մեկ ամսով չեղարկել կամ անժամկետ հետաձգել է բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները,

✅ ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրեններին հրահանգվել է սահմանափակել մշակութային , գիտական, զվարճանքի, մարզական միջոցառումները,

✅կասեցրել է գրադարանների, թանգարանների, պատկերասրահների, համերգասրահների, թատրոնների աշխատանքը:

➡️ ԱՀ ՄԵՀԶ նախարարությունը շարունակում է հորդորել ՀԿ-ներին ու մասնավոր կազմակերպություններին զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից ու մասնակցությունից։

«Արցախ/ Տեղեկատվական շտաբ»

Նույն շարքից