Կորոնավիրուս Քաղաքականություն 

Ռուսաստանում կփակվեն գիշերային ակումբները, կինոթատրոնները և զվարճանքի կենտրոնները

analitik.am

 

Ռուսաստանի կառավարությունը մարզերին կարգադրել է փակել գիշերային ակումբները, կինոթատրոնները և զվարճանքի կենտրոնները՝ կորոնավիրուսի պատճառով: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ Կառավարության կայքում:

Ռուսաստանի գործադիր իշխանության մարմիններին ուղղված հանձնարարականում նշվում է գիշերային ակումբների և նմանատիպ այլ հաստատությունների, կինոթատրոնների, մանկական խաղասենյակների, զվարճանքի կենտրոնների և ժամանցի այլ օբյեկտների գործունեությունը կասեցնելու անհրաժեշտությունը:

Բացի այդ, կառավարությունը կարգադրել է արգելել նարգիլեի օգտագործումը ռեստորաններում, բարերում, սրճարաններում և նմանատիպ այլ հաստատություններում:

 

Նույն շարքից