Կորոնավիրուս Հասարակություն 

Հադրութի շրջանում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ

analitik.am

 

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահի` հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված 2020 թվականի մարտի 13-ի հանձնարարականները, Արցախի Հանրապետության պետական նախարարի 2020 թվականի մարտի 13-ի,14-ի և18-ի գրությունները՝ Հադրութի շրջվարչակազմը շարունակում է աշխատանքներ իրականացնել շրջանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ:

Հիմնարկ-ձեռնակություններին հանձնարարվել է կազմակերպել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:

Բացատրական աշխատանքներ են տարվում Հադրութ քաղաքում և համայնքներում՝ բնակչության շարժը հնարավորինս սահմանափակելու ուղղությամբ, արգելված է մասսայական միջոցառումների կազմակերպումը:

Բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին բաժանվել են ձեռքերի ախտահանման նյութեր (ալկոգելեր):

Ընթացքի մեջ է շրջանի համար ախտահանման նյութերի, դիմակների և ջեռմաչափերի ձեռք բերման գործընթացը: «Հակահամաճարակային և հիգիենայի կայան» ՊՈԱԿ-ի կողմից շարունակվում է վարչական շենքերի, երթուղային ավտոբուսների, առևտրի կետերի և մյուս հիմնարկ-ձեռնարկությունների ախտահանումը:

Ոստիկանության աշխատողների կողմից ջերմաչափվում են «9-րդ կմ»-ում և Մեխակավանում տեղակայված հսկիչ կետերով անցնող ուղևորները, հատկապես խիստ վերահսկողության տակ են գտնվում ՀՀ-ից ժամանած անձինք:

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից կատարվում է կամավորների հավաքագրում, ովքեր անհրաժեշտության դեպքում կօգնեն միայնակ և ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց՝ դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:

Արդյունքում, կոչին արդեն իսկ արձագանքել են կամավորներ Հադրութ քաղաքից և շրջանի գյուղերից, և ձևավորվել է ՄԵ հարցերի բաժնի երիտասարդական խորհրդին կից կամավորական շտաբ:

Շտաբի կազմում են՝ Հադրութի քաղաքապետը, ՄԵ հարցերի բաժնի վարիչը, ՀՀԲ ՊՈԱԿ տնօրենը, ԱԻՊԾ Հադրութի ՇԱԻԲ պետը, ԱՍՎՆ տնային սպասարկման կենտրոնի աշխատողը, ոստիկանության Հադրութի շրջբաժնի ծառայողներ, ակտիվ երիտասարդներ:

Մարտի 24-ին կամավորական շտաբի անդամները Հադրութի ՀՀԲ կողմից պատրաստված ալկոգելի տարաների են տեղադրել քաղաքի տարբեր հատվածներում՝ բանկոմատների, տերմինալների, ավտոմեքենաների լվացման կետերի և վենդինգ ապարատների մոտ»։

«Արցախ/ տեղեկատվական շտաբ»

 

Նույն շարքից