Բարի օր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Մարդիկ պետք է պատասխան տան իրենց ոլորտի, իրենց արած-չարածի համար. Գագիկ Ծառուկյան

analitik.am

 

Կառավարությունը պետք է քայլ կատարի, իր վրա վերցնի իր ժողովրդի, իր ընտանիքի անդամների հարցերը: ԲՀԿ նիստի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ կուսակցության անդամներին հանձնարարելով գույքագրել խնդիրները և հավելելով, որ կուսակցությունն աշխատում է 24-ժամյա ռեժիմով:

«Մենք պատրաստ ենք մեր աջակցությունը տրամադրել խնդիրները լուծելու հարցում: Դա կանենք ոչ թե խոսքով, այլ՝ գործով: Բոլորը պետք է մասնակից լինեն: Այսօր քննադատելու, ցեխ շպրտելու ժամանակը չէ, ինչ եղել՝ եղել է: Վերականգնելուց, առողջացման ծրագիր իրականացնելուց հետո մարդիկ պատասխան պետք է տան իրենց ոլորտի, իրենց արած-չարածի համար: Հետևողական եղեք»,-ասաց նա:

Ծառուկյանը նաև հորդորեց կուսակցության անդամներին որևէ դեպքում թույլ չտալ որևէ հարցից դժգոհ քաղաքացիներին հավաքվել՝ նշելով, որ դա լավ բանի չի բերելու, խուճապի կհանգեցնի: Պետք է համբերատար լինել, սպասել: Ինչն ունի սկիզբ, նաև վերջ ունի. «Համաճարակը կվերանա: Արդեն խոսում են բուժման մասին: Ժողովրդի հետ խոսեք, բացատրեք, որ ամեն ինչ լավ կլինի, աշխարհը պայքարում է դրա դեմ, լուծումը կլինի»:

 

 

Նույն շարքից