Իրավական 

Պատահաբար էր կրակել

Մարտի 6-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 22.40-ին, իրենց շենքի մոտ երթևեկելիս անհայտ պայմաններում վնասվել է որդու «Սուզուկի» մակնիշի մեքենայի ապակին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների և Էրեբունու տարածքի վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 24-ին պարզվել է, որ մեքենայի ուղղությամբ իր պնևմատիկ ատրճանակից պատահաբար կրակել և մեքենայի հողմապակին վնասել է 21-ամյա մի երիտասարդ, որը նույն օրը ներկայացել է Էրեբունու բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել ատրճանակը:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից