Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Որևէ ձևով հիմնավորված չէ սննդամթերքի միջոցով կորոնավիրուսի փոխանցումը․ ՍԱՏՄ ղեկավար

analitik.am

 

Արդյո՞ք կորոնավիրուսն անցնում է սննդամթերքի միջոցով և ինչպես է իրականացվում շուկայի վերահսկողությունը, որպեսզի անառողջ սննդամթերքը չհայտնվի քաղաքացիների տներում:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, պատասխանելով Analitik.am-ի համապատասխան հարցին, հայտարարեց, որ կորոնավիրուսը սննդամթերքի միջոցով չի անցնում և որևէ ձևով հնարավոր չի անցնի․ «Ֆիքսում ենք, որ կորոնավիրուսը հանդիսանում է վիրուս, որը ջերմային մշակման դեպքում շատ արագ վերանում է։ Վիրուսները որևէ ձևով ջերմային մշակման չեն դիմանում։ Այսինքն, խոսել մսի կամ այլ սննդամթերքի միջոցով վարակվելու մասին՝ որևէ ձևով հիմնավորված չէ։ Նման բան չի կարող լինել»։

 

 

Նույն շարքից