Կորոնավիրուս Հասարակություն 

«Երևանի Մետրոպոլիտեն»-ի հայտարարությունը

analitik.am

 

«Հարգելի ուղևորներ

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ մարտի 24-ից առնվազն մեկ շաբաթով գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է. թույլատրվում է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Այդուհանդերձ մետրոպոլիտենի տնօրինությունը հորդորում է ուղևորներին մնալ տանը և հետևել պարետատան հրահանգներին։

Աշխատանքային գրաֆիկի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Եղեք առողջ և անվտանգ»:

«Երևանի Մետրոպոլիտեն»

 

 

Նույն շարքից