Իրավական Տեսանյութեր 

Ավտոառևանգում Գաջեգործների փողոցում /Տեսանյութ/

analitik.am

 

 

Օրերս մի քաղաքացի Գաջեգործների փողոցում նստում է տաքսի։ Որոշ ճանապարհ անցնելուց հետո հարբած ուղևորը և տաքսիստը վիճաբանում են: Վարորդը կանգնեցնում է մեքենան և իջնում։ Նույն պահին ուղևորը նստում է մեքենայի ղեկի մոտ ու դիմում փախուստի։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

«Մարտի 19-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անցնում էի Երևանի Գաջեգործների փողոցով, երբ մոտեցավ մի տղամարդ ու հայտնեց, որ իր մեքենան առևանգեցին։ Նրա հետ սկսեցինք հետևել մեքենայի ընթացքին», - պատմեց օպերլիազոր Տարոն Ներսիսյանը։

Մեքենային հետապնդելիս ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորը միաժամանակ օգնության է կանչում բաժնի օպերատիվ խմբին, սակայն մինչև խմբի հասնելը հաջողվում է մեքենան կանգնեցնել։

Ավտոմեքենան փախցրած տղամարդն անմիջապես բերման է ենթարկվում ոստիկանության Էրեբունու բաժին։

Պարզվում է ինքնությունը. Գաջեգործների փողոցի 41-ամյա բնակիչ էր։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից