Հասարակություն 

Եվրոպայի ամենահարուստ մարդը մեկ օրում հարստացել է 11 միլիարդ դոլարով

Louis Vuitton Moët Hennessy-ի սեփականատեր Բեռնար Առնոն, ով համարվում է Եվրոպայի ամենահարուստ մարդը, մեկ օրվա մեջ հարստացել է 11,3 միլիարդ դոլարով: Դա տեղի է ունեցել ֆինանսական շուկաներում աճի արդյունքում:

Չնայած այս ռեկորդային թվին, Առնոն շարունակում է գտնվել այն միլիարդատերերի ցանկում, ովքեր ամենաշատն են տուժել ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումների արդյունքում:

2019 թվականին Առնոն աշխարհի երրորդ ամենահարուստ մարդն էր: Նրա կարողությունը հասնում էր 100 միլիարդ դոլարի: Հիմա նրա կարողությունը հասնում է 75 միլիարդի:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից