Տեսանյութեր Քաղաքականություն 

Պայմանավորվածություն կա, որ անջատումներ չեն լինի. Նիկոլ Փաշինյանը՝ կոմունալ վճարումների մասին

analitik.am

 

Այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ «ԼՀ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ահազանգեր են ստանում կոմունալ ծախսերի մասին: Նա նշեց, որ օրավարձով ապրող մարդիկ այսօր չեն աշխատում, նրանք միջոցներ չունեն կոմունալ վճարումներն անելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է գազի վճարումներին: Մարուքյանը ցանկացավ իմանալ՝ արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է աջակցել այդ մարդկանց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տրվող աջակցությունը պետք է լինի հասցեական, հակառտակ դեպքում նաև շահում են մարդիկ, ովքեր այդ աջակցության կարիքը չունեն. «Այնտեղ, որտեղ մենք պետք է աջակցություն ցուցաբերենք, անելու ենք հանրային միջոցներով: Հետո մենք պետք է հաշվետվություն ներկայացնենք, թե ինչպես ենք այդ միջոցները ծախսել»:

Ինչ վերաբերում է կոմունալ վճարումներին, Փաշինյանը հայտարարեց, որ տեսակետ կա, թե դրանք պետք է հետաձգել: Նա նշեց, որ մարդիկ կան, օրինակ պետական աշխատողները, լավ ապրողները, ում կոմունալ վճարումները հետաձգելու իմաստ չկա: Այստեղ ևս պետք է հասցեական որոշումներ լինեն:

Փաշինյանը հայտարարեց, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ անջատումներ չեն լինելու: Նման պայմանավորվածություն եղել է նաև «Գազպրոմի» հետ: Նա նշեց, որ այդ մասին չէին հայտարարում, որպեսզի մարդիկ չմտածեն, որ կարող են չվճարել:

Փաշինյանը կոչ արեց ու խնդրեց, որ հնարավորություններ ունեցողները չուշացնեն վճարումները, քանի որ դրանով վատ վիճակում են դնում նրանց, ովքեր իրոք չեն կարող վճարել: Պետք է մտածել նաև այն ընկերությունների մասին, որոնք այսօր հայտարարել են, որ անջատումներ չեն լինի:

 

Նույն շարքից