Հասարակություն Տեսանյութեր 

Սասուն Միքայելյանը խնդրեց խնդրանքով դիմել կաթողիկոսին, որպեսզի նա Սուրբ Գեղարդը շրջի ամբողջ Հայաստանում

analitik.am

 

Արցախյան ազատամարտում մարտական գործողությունները սկսելուց առաջ հոգևորականներն օրհնել են մեզ: Մենք այդ հավատով ենք մտել մարտադաշտ: Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Սասուն Միքայելյանը:

«Ինչպես մենք գիտենք Մայր Աթոռում է պահվում Սուրբ Գեղարդը, որը հռոմեական զինվորի նիզակի ծայրն է, որով խոցել են Քրիստոսին: 1798 թվականին Վրաց Գեորգի թագավորը Վրաստանում ժանտախտի ժամանակ դիմել էր Հայոց կաթողիկոսին, որպեսզի այն տանեն Վրաստան ու շրջեն: Այն ժամանակ դա շատ օգնեց:

Միքայելյանը հայտարարեց, որ հիմա հավատի սնունդ է պետք, որպեսզի ժողովուրդը համախմբվի. «Ես խնդրում եմ, որ դիմենք կաթողիկոսին, որպեզի այն շրջի ամբողջ հանրապետությունով: Մենք աշխարհին ցույց կտանք, որ քրիստոնյա ժողովուրդ ենք, մենք մեր հավատով կարող ենք օգուտ տալ մեր ժողովրդին: Պատասխան չեմ ակնկալում»:

 

 

Նույն շարքից