Տեսանյութեր Քաղաքականություն 

Այսօր Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց կունենա Վրաստանի վարչապետի հետ. Ինչ հարցեր են քննարկվելու

analitik.am

 

Այս պահին բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ ունենք ինչպես Լարսում, այնպես էլ Բագրատաշենում: Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ Բագրատաշենում խնդիրը կապված է Մառնեուլի շրջանի կարանտին հետ: Թողունակությունը բավականին դանդաղ է:

Նույն խնդիրը կա նաև Լարսում. «Այսօր հեռախոսազրույց է նախատեսված Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի միջև, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպես կարող ենք արագ կարգավորումները տալ, շարունակական հոսքն ապահովել, քանի որ հայ վարորդների կուտակումներ կան ինչպես սահմանին, այնպես էլ Լարսի անցակետում ու Վրաստանի տարածքում»:

Ավինյանի խոսքերով, առաջիկայում խաղի կանոններ պետք է սահմանվեն, պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեզի բեռնափոխադրումները չտուժեն:

 

 

Նույն շարքից