Հասարակություն Տեսանյութեր 

Ձե՞ռ եք առնում. Նիկոլ Փաշինյանը զայրացած առաջարկեց օրենք ընդունել ու ՀՀ քաղաքացիներին «կաժդեմու»՝ 50 հազար դոլար տալ

analitik.am

 

Այսօր՝ մարտի 25-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմ է վարկային արձակուրդի գաղափարին. «Եթե մարդն անպարտաճանաչ գործընկեր է, խրոնիկ իր պարտականությունները չի կատարում, մենք էլ մի հատ արձակուրդ ենք տալիս»:

«Կամ այսօր բնականոն աշխատող մարդկանց, ովքեր բիզնես են անում, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: Կամ բարեհաջող առևտուր իրականացնողներին, ում շահույթներն այս իրավիճակում աճել են, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն, ապա նրանց համար աջակցության 5 փաթեթ ենք պատրաստել, ու էլի կլինեն»,-ասաց Փաշինյանը:

«եթե մեկը ֆինանսական պարտականություն ունենա ձեր նկատմամբ ու առաջարկի չկատարել այն, մինչդեռ դուք էլ ուրիշի նկատմամբ ունեք, ի՞նչ կլինի: Հեշտ եք ասում՝ եկեք ազատենք հարկերից, վարկերից, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք: Լո՞ւրջ եք ասում: Կներեք, բայց ըտենց ասելով չէ, խոսքի արժեքին պետք է հետևել:

Ես առաջարկում եմ օրենսդրական նախաձեռնություն անել ու ՀՀ բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել՝ այդ թվում՝ ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով»,-զայրացած ասաց Փաշինյանը, հայտարարելով, եթե խորհրդարանն ընդունի ինքը կպաշտպանի. «10 հազար չէ, 50 հազար՝ կաժդեմու: Նստում ասում եք՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, սա արեք: Ձե՞ռ եք առնում:

Տպավորություն է, որ դուք բաժանող եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացեք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով ԲՀԿ-ական պատգամավորին, ով բարձրացրել էր հարցը:

 

 

Նույն շարքից