Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. Պատասխանը հայտնի է

analitik.am

Analitik.am-ը հարցում էր ուղարկել նախագահական՝ պարզելու համար արդյո՞ք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի թեստ հանձնել է, թե՝ ոչ:

Մենք նաև ցանկացել էինք իմանալ, թե որ երկիր է եղել ՀՀ նախագահի վերջին արտասահմանյան այցը ու երբ է դա եղել:

Ստորև ներկայացնում ենք Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացած պատասխանը.

«Հարգելի Արթուր Մնացականյան,

Ի պատասխան Ձեր հարցման, հայտնում ենք.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի վերջին արտասահմանյան այցը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 14-ից 16-ը՝  Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Մյունխենում նախագահ Սարգսյանը Անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում որպես հիմնական բանախոս ներկայացրել է քվանտային քաղաքականության վերաբերյալ իր տեսությունը, ինչպես նաև հանդիպում- զրույցներ է ունեցել համաշխարհային մեծ համբավ վայելող այնպիսի հայտնի գործիչների հետ, ինչպիսիք են ամերիկացի ականավոր քաղաքագետ, Հարվարդի համալսարանի Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցի հանրային քաղաքականության կենտրոնի պրոֆեսոր Ժոզեֆ Նայը, ամերիկացի հանրահայտ քաղաքագետ, փիլիսոփա և գրող Ֆրենսիս Ֆուկույաման, հայտնի քաղաքագետ, Հարվարդի համալսարանի Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցի պրոֆեսոր Գրահամ Ալիսոնը և այլք:

Մյունխենում նախագահ Սարգսյանը նաև հանդիպում էր ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ, քննարկել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը, և մասնավորապես Հայաստանում վիրուսի դեմ պայքարի և տարածման կանխարգելման ուղղությամբ հնարավոր քայլերը:

Նկատի առնելով Մյունխենում ունեցած շփումների մեծ շրջանակը՝ նախագահ Սարգսյանը, պատասխանատվություն, զգոնություն և զգուշություն դրսևորելով, վերադարձից անմիջապես հետո հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է բացասական»:

 

Նույն շարքից