Հասարակություն 

Էջմիածնում հավաքվել են կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները

Էջմիածնում հավաքվել են կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

«Ժամանակավորապես հավաքվել են քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները, որոնց վրա խմբերով նստելու սովորություն ունեն հատկապես մեր տարեց համաքաղաքացիները: Եթե ձեր առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ լինի հեռացնել նաեւ ոչ շարժական նստարանները կամ ապամոնտաժել բակերի զրուցարանները, մենք կանենք դա, սակայն քաղաքի համար այս ծանր պահին կարելի է խուսափել մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ խլող այդ գործընթացներից, եթե մնաք տանը եւ նույնը հորդորեք հատկապես ձեր ընտանիքի տարեց անդամներին: Խնդրում եմ լինել գիտակից եւ օգնել մեզ: միայն այդպես հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը: Արտակարգ դրությամբ սահմանած խիստ պայմանների ավարտից հետո նստարանները կրկին կտեղադրվեն նախկին վայրերում»,-գրել է Դիանա Գասպարյանը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից