Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հնդկաստանում տունը չնստած քաղաքացիները ծեծ են ուտում. Տեսանյութ

analitik.am

Մինչ Հայաստանում, անգամ երեկվա խստացումներից հետո, մի շարք քաղաքացիներ  անտեսում են պարետի որոշումները,  և շարունակում են տնից դուրս գալ ոչ այնքան կարևոր գործերով՝ վտանգելով սեփական և նաև այլոց առողջությունը, Հնդկաստանում, ոստիկանությունը պարզապես ծեծում է արտակարգ դրության պայմանները խախտող քաղաքացիներին: Հնդկաստանի մեր գործընկերոջ տրամադրած տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես են անհնազանդ քաղաքացիները ծեծ ուտում՝ տանը չմնալու և վարակի տարածման հավանականությունը մեծացնելու համար:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի իշխանություններն էլ ողջ երկրի մասշտաբով հայտարարել են կարանտին, որը տևելու է 21 օր:

Մինչ այս պահը Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածության 562 դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է: Հնդկաստանը, որն, ըստ բնակչության քանակի, աշխարհում երկրորդ տեղում է, ըստ ամենայնի, այս կոշտ միջոցներին է դիմում՝ հանրային առողջությունը չվտանգելու համար:

Աղբյուրը՝ aravot.am

Նույն շարքից