Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Լուկաշենկոն հրաժարվել է հատուկ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսից պաշտպանվելու համար

 

Կորոնավիրուսային պանդեմիան գրեթե չի ազդել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ժամանակացույցի վրա: Այս մասին հայտարարել է նաախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էսմոնտը։

Նրա խոսքերով, պետության ղեկավարը հրաժարվել է նախագահական նստավայրում հատուկ պաշտպանության միջոցներ ներդնել՝ հանձնարարելով սահմանափակվել միայն ավելի հաճախ ձեռքերը լվանալով, ինչին հետևում են բոլոր աշխատակիցները․ «Նախագահը ինչպես ձեռքսեղմումով ողջունել է այնպես էլ ողջունում է: Աշխատանքային գրաֆիկը նույնպես կառուցված է նախկին սկզբունքների հիման վրա: Նախագահը դիմակ և ձեռնոց չի կրում: Նա զբաղվում է սպորտով, ինչպես նախկինում: Լվանում է ձեռքերը»,-ասել է մամուլի քարտուղարը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից