Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել այն սահմանափակումների համար, որ մենք ստիպված ենք մտցնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ըմբռնումով եք մոտենում և այսպիսի բարձր կարգապահությամբ պահպանում եք պարետատան սահմանած կանոնները: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հույս հայտնեց, որ բոլորն են հասկանում՝ այս ամենն արվում է բացառապես բոլոր քաղաքացիների անվտանգության համար. «Բնականաբար այլ շարժառիթ չկա: Իհարկե շատերս տուժում ենք այս իրավիճակից: Մեր տնտեսական վիճակը, քաղաքականությունը նույնպես տուժում են: Սակայն ամենակարևոր խնդիրը կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելն է, ինչից հետո «ձեռքներս քշտած» կանցնենք մեր նոր ապագայի կառուցմանը»:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից