Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը հայտնել է Իրանում ՀԴԲ-ի անհայտ կորած նախկին գործակալի մահվան մասին

analitik.am

 

2007 թվականին Իրանում անհետ կորած Հետաքննության դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին գործակալ Ռոբերտ Լևինսոնը մահացած է համարվում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Թրամփը հայտնել է, որ Լևինսոնի մահվան մասին հայտնել է նրա ընտանիքին: Միևնույն ժամանակ, Իրանի իշխանությունները չեն տեղեկացրել ԱՄՆ ղեկավարությանը կատարվածի մասին․ «Նա երկար ժամանակ հիվանդ էր, լուրջ խնդիրներ ուներ (առողջության հետ), նախքան նրա ձերբակալությունը կամ բռնի ուժով բերման ենթարկելը»,-ասել է նախագահը։

 

Նույն շարքից