Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Պատահական չէ, որ Թրամփը կորոնավիրուսն անվանում է «չինական վիրուս», սրանով նա գլոբալ խնդիր է լուծում. քաղաքագետ

Պատահական չէ, որ Թրամփը կորոնավիրուսին անվանում է «չինական վիրուս»: Սա ռասիզմ, կամ քսենեֆոբիա չէ: Սրանով նա գլոբալ խնդիր է լուծում:

1.Ետկորոնավիրուսային աշխարհում Չինաստանից տնտեսական փոխհատուցման համար հող է նախապատրաստում:

2.Ետկորոնավիրուսային աշխարհում հեգեմոն դերի մրցակցությանն է պատրաստվում:

3.Հոգեբանական հարձակում է իրակամացնում Չինաստանի ղեկավարության դեմ` գլոբալ պատասխանատվություն ստանձնելու համար:

Չինաստանը հակագրոհում է.

1. Կորոնավիրուսի տարածման համար մեղադրում է ամերիկացի զինվորականներին:

2. Պետական (կորպորատիվ) պատասխանատվություն է ստանձնում և աջակցում է տարբեր պետություններին վիրուսի դեմ պայքարի գործում:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից