Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել

analitik.am

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին Անկախության տոնի կապակցությամբ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:

Հայաստանը մեծապես կարևորում է եղբայրական Հունաստանի հետ նույնական արժեքների, սերտ պատմամշակութային կապերի և երկու ժողովուրդների բարեկամության վրա հիմնված համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հայ-հունական միջպետական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել` ի շահ մեր երկու ժողովուրդների և երկրների:

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Նյու Յորքում և վերահաստատում եմ Ձեզ Երևանում հյուրընկալելու պատրաստակամությունս՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում, ինչը նոր լիցք կհաղորդի մեր երեք երկրների միջև բազմաբնույթ համագործակցությանը»:

 

Նույն շարքից