Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանում կստեղծվեն ռազմական խմբեր, որոնք կպայքարեն կորոնավիրուսի դեմ

analitik.am

 

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կստեղծի ռազմական խմբեր՝ կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով РБК-ին։

Նշվում է, որ մարտի 25-ից Կենտրոնական և Արևմտյան ռազմական օկրուգի զորքերը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում կանցկացնեն պատրաստվածության փորձարկում: Դրան կմասնակցեն ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանական ուժերը, ռազմավարական նշանակության հրթիռային և օդատիեզերական զորքերը:

Նշվում է, որ անհրաժեշտ ուժերի և միջոցների խմբերը կստեղծվեն Արևմտյան ռազմական շրջանի չորս տարածաշրջաններում:

 

Նույն շարքից