Կորոնավիրուս Հասարակություն 

Բուդապեշտում Մեծ Բրիտանիայի դեսպանի տեղակալը մահացել է կորոնավիրուսից

analitik.am

 

Բուդապեշտում Մեծ Բրիտանիայի դեսպանի տեղակալ Սթիվեն Դիկը մահացել է կորոնավիրուսով վարակվելուց հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությանը։

«Մենք խորապես վշտացած ենք Բուդապեշտում մեր դեսպանատան աշխատակցի մահվամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ 37-ամյա Դիկը մահացել է մարտի 24-ին: Գերատեսչության ղեկավար Դոմինիկ Ռաաբը ցավակցություն է հայտնել դիվանագետի մահվան կապակցությամբ․ «Սթիվենը նվիրված դիվանագետ էր և ներկայացնում էր իր երկիրը մեծ պրոֆեսիոնալիզմով»,-ասել է նա:

 

Նույն շարքից