Կորոնավիրուս Հասարակություն 

Վլադիմիր Պուտինի նախկին ղեկավարի կինը հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով

analitik.am

Քսենյա Սոբչակի մայրը՝ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Լյուդմիլա Նարուսովան, հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով: Այս մասին հայտնում է Լենտան:

Նարուսովան կորոնավիրուսի թեստ հանձնել է Կոմմունարկայի հիվանդանոցում, ուր օրեր առաջ այցելել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ ԴԽ-ից  RT-ին հայտնել են, որ Սոբչակի մայրը որոշել է ինքնամեկուսանալ, քանի որ շփում է ունեցել մարդկանց հետո, ովքեր արտասահմանյան այցեր են ունեցել:

Նարուսովան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին ղեկավար Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակի այրին է:

 

Նույն շարքից