Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Թեթև դեպքերում մարդկանց կտեղավորենք հյուրանոցներում. Փաշինյանը հայտնեց կորոնավիրուսի մասով նոր որոշման մասին

analitik.am

 

Մենք մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքերով, այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, ովքեր բուժում չեն ստանում, թեթև դեպքեր են. «Զուտ գործառնական իմաստով հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ: Մենք այսօր առավոտյան պարոն Ավինյանի և Թորոսյանի մասնակցությամբ քննարկում ունեցանք և որոշեցինք թեթև դեպքերում քաղաքացիներին տեղավորել հյուրանոցներում: Մենք կփորձենք աշխատել հյուրանոցների հետ: Մենք կապահովենք սնունդը և մյուս կարիքները: Ես կարծում եմ, որ այս քաղաքականությունը պետք է շարունակենք, բանակցենք հյուրանոցների հետ: Կարծում եմ, որ սա օգտակար է նաև տնտեսության, հյուրանոցների համար, որոնք դատարկ են»։

Փաշինյանը չբացառեց, որ հյուրանոցները կարող են վախենալ իրենց բրենդի հետագա մրցունակության հետ կապված. «Սակայն հյուրանոցները ժամանակ առ ժամանակ ախտահանում են իրենց սենյակները: Կորոնավիրուսից հետո այդ հյուրանոցների հետ որևէ վատ բան չի լինի, եթե ախտահանվեն»:

Արսեն Թորոսյանն իր հերթին հայտարարեց, որ իրենց կողմից հստակ ցուցումներ կլինեն: Դա արվում է նաև հիմա՝ մյուս 7 մեկուսացման վայրերում. «Երբ դրական դեպք ենք ունենում, սենյակն ախտահանվում է: Կլինի թե ստանդարտ ախտահանում, թե ախտահանում ամեն դեպքերից հետո»:

Թորոսյանը տեղին անվանեց Փաշինյանի առաջարկը՝ մատնաշնելով նաև միջազգային փորձը. «Նույն Իսրայելում… ես խոսել եմ պատասխանատուների հետ, նրանք ադեն 1000 թեթև պացիենտի պահում են հիվանդանոցներում: Չեմ կարծում, թե բրենդի մասով խնդիրներ կլինեն»:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ պետք է բանակցել հյուրանոցների հետ, գինը չի կարող շուկայական լինել, մանավանդ որ այդպիսին չկա. «Մենք որոշակի գին կպայմանավորվենք, տեղում կարող է ապահովվել նաև սնունդը: Դա օգտակար է նաև այն բանաձևի կոնտեքստում, որ մենք պետք է շարունակենք ապրել նաև կորոնավիրուսի պայմաններում»:

 

Նույն շարքից