Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Մեզ մոտ առկա չէ կորոնավիրուսի տարածման վատագույն սցենարը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Վերլուծությունները ցույց են տալիս, որ այս պահի դրությամբ Հայաստանում առկա չէ կորոնավիրուսի տարածման վատագույն սցենարը: Այն տեղի է ունենում մինչև հիմա աշխարհում արձանագրված լավագույն սցենարին մոտ սցենարով: Այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով այն, որ պետք է իրավիճակը պահել հսկողության տակ:

«Այլ երկրներում թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, մեզ մոտ փառք Աստծո նման բան չկա: Մեզ մոտ կա որոշակի աճ: Այս իրավիճակը հսկողության տակ պահելու համար կարևոր է, որ այս խստագույն սահմանափակումների ռեժիմը պահպանենք»,-ասաց վարչապետը:

 

 

Նույն շարքից