Արտակարգ դրության մասով կանոնները խախտելու համար այսօրվա ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանում կազմվել է 286 արձանագրություն, բերման է ենթարկվել 60 քաղաքացի, որոնց նկատմամբ կազմվել են արձանագրություններ: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։
Ոստիկանապետը նշեց, որ բացի այդ, 685 տրանսպորտային միջոցներ երթևեկել են 2-ից ավել ուևորով․ «Նրանց զգուշացվել է։ Նաև 9-ի ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ ավել նստատեղերով ուղևոր ունենալու համար արձանագրություններ են կազմվել համապատասխան հոդվածներով»,-ասաց նա:
1 1 - 2Shares