Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Պետք է այնպես անենք, որ դիտորդների միջոցով կորոնավիրուս չմտնի Արցախ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, որոնց դիտորդներ են մասնակցելու նաև Հայաստանից: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում այսօր արդեն կան կորոնավիրուսի արագ թեստեր. «Պարոն Ավինյան, եկեք պայմանավորվենք, որ մենք համագործակցելու ենք դիտորդական կազմակերպությունների հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք դիտորդները ռիսկային գոտիներից են, թե՝ ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, փորձենք նրանց փոխարինել:

Մեկնելուց առաջ նրանք նաև պետք է թեստավորվեն:

Փառք Աստծո Արցախում դեռ կորոնավիրուսի դեպք չկա, չնայած տասնյակ մարդկանց թեստավորվելուն»:

Փաշինյանն ասաց, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ չմտնի:

 

 

Նույն շարքից