Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Արսեն Թորոսյանը հերքեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 2-ամսական երեխա կա

analitik.am

 

Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հերքելով տեղեկությունները, թե երկու ամսական երեխա կա, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Նախարարն ասաց, որ երեխաներն իրենց լավ են զգում, պրակտիկորեն սիմպտոմ չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նույնիսկ միջին ծանրության ընթացք չկա:

Թորոսյանի խոսքերով, երեխաները կարող են դառնալ վիրուսի տարածման աղբյուր, սակայն նրանց մոտ ծանր ընթացքի մասին որևէ հրապարակում չկա, դա այդպես է նաև մեր երկրում:

 

Նույն շարքից