Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հայաստանում ևս մեկ բժիշկ, ինչպես նաև շտապօգնության մեկ վարորդ վարակվել են կորոնավիրուսով

analitik.am

 

Կորոնավիրուսով վարակված բուժքրոջ վիճակը լավ է, քանի որ չգիտեմ հակառակի մասին: Եթե վատ լիներ, կիմանայի: Բոլոր ծանրերի մասին գիտեմ: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը հայտնեց, որ այս պահին կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ևս մեկ բժշկի և շտապօգնության վարորդի մոտ:

Թորոսյանի խոսքերով, բժիշկների վարակվելն անխուսափելի է, որքան էլ փորձում են պաշտպանել միևնույնն է նրանք շատ են շփվում բուն վարակված անձանց հետ. «Մեր խնդիրն է նրանց շուտ հայտնաբերել ու մեկուսացնել: Կոնկրետ այս դեպքերում նրանք մեկուսացված են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։

 

 

 

Նույն շարքից