Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ինչպես է կորոնավիրուսն ազդում հղիների ու պտղի վրա. Պարզաբանում է նախարարը

analitik.am

 

Մինչ օրս վատ վերջաբանով դեպքեր հղիների մասով ինձ հայտնի չեն: Հղիների կորոնավիրուսը տանելը նույնացվում է երեխաների տանելու հետ, քանի որ իմունիտետի անկում է տեղի ունենում: Իսկ այս հիվանդության սպեցիֆիկաներից մեկն այն է, որ իմունիտետի գերգրգռվածություն է լինում, ինչը վնասում է սեփական թոքի բջիջները: Քլորոքուինի (դեղամիջոց) ազդեցության մեխանիզմներից մեկը նաև իմունիտետի ճնշելն է, ինչն օգնում է, որ հենց մեր իսկ իմունիտետի պատճառով մեր թոքը չվնասվի: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հարցին՝ արդյո՞ք կորոնավիրուսն ազդում է պտղի վրա, Թորոսյանն ասաց, որ այդ մասին խոսելու համար դեռ վաղ է, եթե հաշվի առնենք այն, որ վիրուսը հայտնաբերվել է դեկտեմբերի վերջին. «Փաստորեն դեռ երեք ամիս էլ չկա: Պտղի վրա ազդեցության կամ ընդհանրապես ուշացած հետևանքների առումով որևէ բան ասել…

Տարբեր բաներ կան նկարագրված, օրինակ բարդ դեպքերի ժամանակ թոքի ֆիբրոզ է առաջանում, հետևաբար թոքերի օգտակար ծավալը փոքրանում է, հնարավոր է՝ շնչառության հետ կապված խնդիրներ լինեն: Ես դա չեմ բացառում, հատկապես՝ ռիսկի խմբում գտնվողների և մեծահասակների մոտ»:

«Բայց ավելի շատ են նկարագրված դեպքերը, որ բուժված քաղաքացիների մոտ որևէ առողջական լուրջ կամ նկատելի խնդիր չի արձանագրվում: Սակայն հարցերին վերջնական պատասխանելու համար տարիներով հետազոտություններ են պետք»,-հավելեց Թորոսյանը:

 

 

Նույն շարքից