Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Եղանակը մի քիչ «քաշում» ա. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

analitik.am

 

Կան արդյո՞ք կանխատեսումներ, թե Հայաստանի Հանրապետությունում երբ արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսը կհասնի իր պիկին և կսկսի թուլանալ:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ նման կանխատեսում չունեն. «Բայց մենք տեսնում ենք մոտավորապես աճի տեմպը, ինչը հրապարակային է: Եթե նույնիսկ այս աճի տեմպը պահպանվի, դա բարենպաստ աճի տեմպ է, որովհետև տոկոսային հարաբերակցությամբ նախորդ գումարային դեպքերի վրա հարաբերելով շատ ավելի փոքր տոկոսով է աճում ամեն օր: Նույնիսկ բացարձակ թվով է ավելի փոքր տոկոսով աճում:

Կիրակի օրն ունեինք 4 դեպք, երկուշաբթի՝ 40, երեքշաբթի 30, չորեքշաբթի՝ 25: Սա նաև մեր հետաքննությունների ու մեծաթիվ մեկուսացումների արդյունքն է: Մենք չենք թողնում, որ մարդիկ իրար հետ շփվեն:

Մենք հույս ունենք, որ այս 7 օրերի ընթացքում ամբողջական սահմանփակումները և արտակարգ դրության ռեժիմը նպաստելու են, որ թվերի աճի զսպում ունենանք: Իհարկե այլ գործոններ էլ կան: Չենք մոռանում նաև եղանակի մասին, որը կարծես թե մեզ մի քիչ «քաշում» է, ուշ է տաքանում: Եթե մի քիչ ավելի շուտ տաքանար, լավ կլիներ, որովհետև ազատ, տաք միջավայրում վիրուսը երկար չի դիմանում»:

Թորոսյանը նաև նշեց, թե որևէ երաշխիք չկա, որ այս 7 օրը չի շարունակվի:

 

Նույն շարքից