Միջազգային Քաղաքականություն 

Շոյգուն խոսել է Ռուսաստանի ռազմական օբյեկտներ «ընդդիմության» ներթափանցման միջոցների մասին

analitik.am

 

Արևմտամետ ընդդիմությունը փորձում է ներթափանցել Ռուսաստանի ռազմական օբյեկտներ, հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Դաշնային խորհրդի նիստում:

Նրա խոսքերով, արտասահմանում պատրաստված «արևմտամետ ընդդիմության դիվիզիոնի» ակտիվիստները «խցկվում են հիվանդանոցներ, որտեղ գտնվում են մեր վիրավորները, գերեզմանատներ՝ մեր մահացած տղաների հուղարկավորությանը»: Նրանք տեսանկարահանում են մուտքերն ու ելքերը ռազմական փակ շինություններից և դրանք տեղադրում համացանցում:

Սերգեյ Շոյգուն հավելել է, որ որոշ դեպքերում այդ գործողությունները քողարկվում են ԶԼՄ-ների մասին օրենքով: Նա նշել է, որ արևմտյան երկրներում լուրջ են արձագանքում նման փորձերին:

 

Նույն շարքից