Հասարակություն 

«Հայոց Արծիվներ»-ը պահանջ է ներկայացրել կառավարությանը

Պահանջ՝  Կառավարությանը.

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության տերը բացառապես Հայաստանի Հանրապետության Կառավարությունն է, հետևաբար, ստեղծված իրավիճում, Հայաստանի Կառավարությունը պարտավոր է իր վրա վերցնել Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքի՝ սույն թվականի մարտ, ապրիլ ամիսների կոմունալ (գազ, լույս, ջուր) վճարումները:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջո՛ւմ է Հայաստանի Կառավարությունից՝ Հայաստանի բոլոր ընտանիքների երկու ամսվա կոմունալ վճարումները չեղարկել և տարբերակներ չփնտրել կոմունալ վճարների մարման՝ «Հայոց Արծիվների» պահանջած ձևը փոխելու համար:

Հայաստանի ոչ մի ընտանիք, ոչ մի քաղաքացի ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ չպետք է վճարի սեփական տան կոմունալները (գազ, լույս, ջուր)՝ 2020 թվականի մարտ, ապրիլ ամիսների համար՝ Կառավարության կողմից հայտարարված Արտակարգ դրության պատճառով:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյան

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից