Կորոնավիրուս Քաղաքականություն 

Արցախի նախագահի մոտ քննարկում է տեղի ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

analitik.am

 

«Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

Անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին:

Այդ համատեքստում երկրի ղեկավարը մեկ անգամ եւս կարեւորել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով նախընտրական շրջանում բոլոր կանխարգելիչ եւ կազմակերպչական աշխատանքների իրականացման, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում հնարավոր լրացուցիչ միջոցների ձեռնարկման հետ կապված խնդիրների իրականացման ուղիները:

Հանդիպմանը մասնակցում էր պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից