Կորոնավիրուս Հասարակություն 

Տիեզերքում 665 օր անցկացրած տիեզերագնացն ինքնամեկուսացումն ավելի հեշտ տանելու միջոցներ է առաջարկել

analitik.am

 

Ամերիկացի նախկին տիեզերագնաց Պեգի Ուիթսոնը, ով տիեզերքում անցկացրել է 665 օր, անվանել է ինքնամեկուսացումը հեշտ տանելու մի քանի միջոց: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «CBS News» լրատվական պորտալին:

Ուիթսոնը նշել է, որ NASA-ն տիեզերագնացների պատրաստում է երկար ժամանակահատվածում նույն մարդկանց կազմում գտնվելուն․ «Դասընթացի ծրագիրը ներառում է թիմային աշխատանքը համատեղ ապրելու հետ: Կարևոր է հասկանալ, որ թիմի նպատակն առաջնային է: Կորոնավիրուսը ևս մեր առջև կարևոր նպատակ դրեց՝ փրկել կյանքեր գտնվելով կարանտինի մեջ»,-ասել է նա և շեշտել, որ ինքնամեկուսացումն ավելի հեշտ կլինի, եթե այդ նպատակի մասին չմոռանաք:

Տիեզերագնացը խորհուրդ է տվել պահել կապը մոտակայքում կարանտինի մեջ գտնվող մարդկանց հետ: Նա խոստովանել է, որ տիեզերքում նա երբեք չի ձանձրացել՝ իր առջև առաջադրանքներ է դրել կամ պարզապես հիացել է տիեզերքի գեղեցկությամբ։

Ուիթսոնը խորհուրդ է տվել նաև հիշել, թե ինչ կցանկանային անել մարդիկ, եթե ավելի շատ ազատ ժամանակ ունենային․ «Միգուցե գիրք կարդաք: Բանաստեղծություն գրեք կամ նկարեք»,-առաջարկել է նա:

 

Նույն շարքից