Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ներկայացրել է Չեչնիայի ԱԴԾ-ի նոր տնօրեն Իգոր Կոչնևին, ով նախկինում ղեկավարել է Տյումենի հատուկ ծառայության ստորաբաժանումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետության ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությանը:
Կադիրովը նշել է, որ Կոչնևն իր նախկին պաշտոնում իրականացրել է մի շարք խոշոր հատուկ գործողություններ՝ կոռուպցիայի և ահաբեկչության սպառնալիքների վերացման համար: Չեչնիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոր տնօրենը կկարողանա պատշաճ մակարդակով կատարել աշխատանքները: Կադիրովը նշել է նաև, որ Կոչնևն անվտանգության մարմիններում աշխատելու մեծ փորձ ունի:
1 1 - 2Shares