Տեսանյութեր Տնտեսություն 

Գազն անջատում են. Էդմոն Մարուքյանն ահազանգում է /տեսանյութ/

analitik.am

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր էջում գրում է.

«Գազն անջատում են... Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի 7/28 հասցեում»:

«Գազպրոմ Արմենիա»-ն իր հերթին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ապրիլի 14-ը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։

«Ստեղծված իրավիճակը խոչընդոտող ֆորս մաժոր է ճանաչվել մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը՝ ս. թ. ապրիլի 14-ը, ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից»,-հայտնել է ըներությունը։

 

Նույն շարքից