Բարի օր Տեսանյութեր Տնտեսություն 

«COVID 19 Հայաստան» Փաստահավաք խմբի ուղղած հարցերը դեռ ուսումնասիրման փուլում են /տեսանյութ/

analitik.am

 

Այսօր՝ մարտի 26-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի մամուլի ասուլիսի ժամանակ Analitik.am-ի լրագրողը, դիմելով փոխնախարարներին, հիշեցրեց «COVID 19 Հայաստան» Փաստահավաք խմբի երեկվա հայտարարության մասին, թե արտակարգ դրության շրջանակներում ընդունված որոշումների ուսումնասիրությունները և վերլուծությունը ցույց են տալիս, որ դրանցում առկա են անորոշություններ, թերություններ և հակասություններ, որն էլ հանրության և տնտեսվարողների, ինչպես նաև առանձին գործունեությամբ զբաղվող անձանց ու կազմակերպությունների մոտ առաջացնում են դժգոհություներ: Մեր թղթակիցը ցանկացավ իմանալ, թե ինչ են անում նախարարությունում առկա խնդիրները լուծելու համար:

Բանախոսներն ասացին, որ ուսումնասիրում են բարձրացված հարցերը:

Ավել վաղ «COVID 19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով իր մտահոգություններն արտակարգ դրության շրջանակներում ընդունված մի շարք որոշումների մասով:

 

Նույն շարքից