Հասարակություն 

Սրբապղծություն` Երևանում. դիահերձարանում գողացել են հանգուցյալի ոսկյա մատանին. Shamshyan.com

Մարտի 25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, Շավարշ Փ.-ն եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ին, Թոթովենցի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հանկարծամահ է եղել իր պապիկը՝ 82-ամյա Ռազմիկ Թ.-ն:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Շավարշ Փ.-ն, որը Հանրապետությունում գործող փաստաբանական ընկերություններում մեկում փաստաբան է, հայտնել է, որ պապիկի դին տեղափոխել են ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ դիահերձարան եւ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում դիահերձարանում գողացել են հանգուցյալի մատի ոսկյա մատանին:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից