Հասարակություն 

Ախալքալաքում պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ են հնչել

Jnews լրատվականի փոխանցմամբ, այսօր, 15:40-ի մոտակայքում, կրակոցներ են հնչել Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ: Առայժմ պարզ չէ, թե ով է կրակել:

Լրատվականը նաև գրում է, որ տեղում չկան շտապ օգնության մեքենաներ: Շատ մարդ է հավաքվել պատգամավորի տան մոտ, սակայն առայժմ ոչ ոք ոչինչ չի խոսում:

«Ալիք մեդիայի» տեղեկություններով, կրակոցները հնչել են Հենզել Մկոյանի տան հարևանությամբ գտնվող սրճարաններից մեկի ուղղությամբ, որը պատկանում է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին:

Առայժմ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից