Կորոնավիրուս Հասարակություն 

Ֆլեշմոբ համացանցում՝ «Շնորհակալություն բժիշկներին»

analitik.am

 

«Միասնական Ռուսաստանը» համացանցում «Շնորհակալություն բժիշկներին» ֆլեշմոբ է սկսել՝ բուժաշխատողների աջակցության համար: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով կուսակցության կայքում հրապարակված տեղեկատվությանը։

«Կորոնավիրուսի պատմությունը ցույց տվեց մեր ժողովրդի, առաջին հերթին բժիշկների մեծ ու բարի սիրտը: Դժվարություննեը և անսովոր իրավիճակները հաղթահարելու հարցում ցույց տվեց նրանց պատրաստակամությունը»,-Ինսթագրամի իր էջում գրել է Մոսկվայի մարզային դումայի պատգամավոր և օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Լեխկովը:

Բոլորը կարող են մասնակցել ակցիային, նշվում է կուսակցության հայտարարության մեջ։

 

Նույն շարքից