Կորոնավիրուս Հասարակություն 

Կարանտինի մեջ գտնվող տղամարդն իր շանն ուղարկում է գնումներ կատարելու

analitik.am

 

Մեքսիկայի բնակիչը պատմել է այն մասին, թե ինչպես է կարանտինի ընթացքում գնումներ կատարում՝ առանց տնից դուրս գալու: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

Անտոնիո Մունոսը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեկուսացել է և իր շանն ուղարկում է խանութ գնումներ կատարելու։ Մեկուսացման երրորդ օրը նա շան վզակապին ամրացրել է անհրաժեշտ մթերքի անվանումներն ու գումարը:

«Խնդրում եմ, տվեք մի քանի տուփ չիփս իմ շանը։ Մեզ պետք է նարնջագույնը, ոչ թե կարմիրը, կարմիրը շատ կծու է: 20 դոլարը նրա վզակապին է ամրացված։ Ուշադրություն. Եթե նեղացնեք շանը, նա ձեզ կկծի»,-թղթի վրա գրել է տղամարդը:

 

Նույն շարքից