Իրավական Հասարակություն 

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել մինչև մարտի 26-ի ժամը 18-ը

analitik.am

Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18-ը՝ 635 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, 299՝ մայրաքաղաքում, 336-ը՝ մարզերում։

Մարտի 26-ին ժամը 9-ից 18-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 491 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18-ը՝ 1176 տրանսպորտային միջոց։

Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 26 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։

Նույն շարքից